FTX Crypto Cup. Արոնյանն ու Կարլսենը պարտվեցին

01:15   20 օգոստոսի, 2022

Մայամիում անցկացվող շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարի 5-րդ տուրում  Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) չորս պարտիայում 0,5:2,5 հաշվով պարտվեց հոլանդացի Անիշ Գիրիից եւ 5 միավորով նախավերջին տեղում է։

Պարտություն կրեց նաեւ համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի մրցակիցը լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան էր։ Չորս պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2: Թայ-բրեյքում Դուդան երկու հաղթանակ տարավ։ Կարլսենը 13 միավորով պահպանեց առաջին տեղը։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար է, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։