18:15 19 օգոստոսի, 2022Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը մերձմոսկովյան «Խիմկիից» տեղափոխվեց Վլադիկավկազի «Ալանիա», հաղորդում են ակումբների կայքերը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հայ ֆուտբոլիստը հանդես կգա 82 համարի խաղաշապիկով։
Արշակ Կորյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաեւ «Վիտեսում» եւ «Օրենբուրգում»։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալուց հետո Արշակ Կորյանը 2020թ․ աշնանն ընդունել էր Հայաստանի հավաքականի հրավերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.