Յուրգեն Կլոպ․ Ես կնախընտրեի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղալ նրանց հաղթանակներից հետո

17:44   19 օգոստոսի, 2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության երրորդ տուրում։

Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել է  5:0 եւ 4:0 հաշվով։

«Ես կնախընտրեի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղալ նրանց հաղթանակներից հետո։ Դեռ անցած մրցաշրջանում հասկանում էի, որ այդ հաղթանակները ոչ մի նշանակություն չեն ունենա հաջորդ մրցաշրջանում։ Այդ արդյունքներն արդեն ոչ մի կարեւորություն չունեն։ Տարբեր հանդիպումներ են, տարբեր իրավիճակներ։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն այժմ ավելի մոտիվացված կլինեն»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ի «Օլդ Տրաֆորդում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։