Եվրոպայի լիգա․ Եղիշե Մելիքյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)

09:02   19 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասսուլիսում մեկնաբանել է 0:0 հաշվով ոչ ոքին Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում։

«Մրցակիցն ուժեղ է, ճանաչում ենք «Շերիֆին», որը լավ խաղացողներով համալրված թիմ է։ Կարողացանք փակել նրանց ուժեղ կողմերը, բայց տխուր եմ, որ չկարողացանք օգտագործել նրանց թույլ կողմերը։

Խաղը ցույց է տալիս, որ առջեւում հարց լուծող տղաներ են պետք անհատական տեխնիկայի հաշվին:

Պետք է լավ պատրաստվել պատասխան խաղին, վերլուծել այս հանդիպումը։

Պրեսինգի էինք դիմում։ Եթե գոլ խփեինք, խաղն այլ կերպ կընթանար»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Պատասխան խաղը Մոլդովայում տեղի կունենա օգոստոսի 25-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։