ԵԼ․ «Փյունիկի» մեկնարկային կազմը

19:43   18 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կընդունի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

Երեւանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է մեկնարկային կազմը։

«Փյունիկ»․ Դավիթ Յուրչենկո, Եվգենի Կոչուկ, Անտոն Բրատկով, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Սերգեյ Վակուլենկո, Յուսուֆ Օտուբանջո, Լուկա Յուրիչիչ, Ժունինյո, Ալեխանդեր Գոնսալես, Զորան Գայիչ։

Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական խումբը Ալեխանդրո Խոսե Էրնանդեսի գլխավորությամբ։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։   



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։