«Մասթերս»․ Ռաֆայել Նադալը պարտվեց աշխարհի 152-րդ ռակետին

09:54   18 օգոստոսի, 2022

Իսպանացի Ռաֆայել Նադալը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Աշխարհի երրորդ ռակետը մրցեց Խորվաթիայի ներկայացուցիչ, աշխարհի 152-րդ ռակետ Բորնա Չորիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (9), 6:4, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 54 րոպե։

Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպումից որովայնի մկանների վնասվածքի պատճառով հրաժարվելուց հետո Նադալն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարի՝ պատրաստվելով ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Նյու Յորքում։

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,2 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։