ԵԱ․ Սամվել Սիրամարգյանը դուրս եկավ եզրափակիչ

23:25   17 օգոստոսի, 2022

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն ապահովեց եզրափակիչի առաջին ուղեգիրը։

Կիսաեզրափակիչում իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ առավելության հասավ Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մելքումյանի սան, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նա երեք ռաունդների ընթացքում էլ նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։

Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։