Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցը մեծ դադար է վերցրել մարզական կարիերայում

18:52   17 օգոստոսի, 2022

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի առաջատարներից, 97 կգ քաշային Մուսա Եվլոեւը մեծ դադար է վերցրել մարզական կարիերայում, հաղորդում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Մուսան մեծ դադար է վերցրել։ Մարզվում է, բայց մեջքի եւ ծնկի հետ կապված խնդիրներ ունի։ Հասկանալի է, որ առանց որեւէ ցավի ըմբիշի չեք գտնի, բայց Մուսայի առողջական վիճակն այդքան հասարակ չէ, նա դեռ պատրաստ չէ գոտեմարտել»,- ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում Մուսա Եվլոեւը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում պարտության էր մատնել Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։