Յուրգեն Կլոպ․ Դարվինին սադրեցին, բայց նա պետք է այդպես չարձագանքեր

11:19   16 օգոստոսի, 2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ոչ ոքի արդյունքը (1:1) «Քրիսթալ Փելասի» հետ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում։

«Իսկապես, լավ մրցելույթ էր։ Կարողացանք ճիշտ արձագանքել հանգամանքներին եւ խաղալ ճիշտ մարտավարությամբ՝ ճնշում գործադրելով մրցակցի վրա։ Մեզ օգնեցին նաեւ երկրպագուները։ Մենք պարտվում էինք, բայց զգում էինք, որ կարող ենք բեկել խաղի ընթացը։ Հետո երկրորդ խաղակեսում հեռացվեց Դարվին Նունիեսը։ Թիմի արձագանքը հրաշալի էր։ Մենք կարողացանք դրանից հետո գոլ խփել եւ ուրախացնել երկրպագուներին։

Իհարկե, կարմիր քարտը վիճարկելի չէր այդ իրավիճակում։ Դարվինին սադրեցին, բայց նա պետք է այդպես չարձագանքեր»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

57-րդ րոպեին վիճաբանության ժամանակ մրցակցին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել լիվերպուլյան թիմի նորեկ, ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը։

«Լիվերպուլը» 2 ոչ ոքիից հետո 2 միավորով 12-րդն է, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։