09:02 16 օգոստոսի, 2022Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Հայաստանի առաջատար եռացատկորդը 16. 03 մետր արդյունքով 14-րդ տեղն է զբաղեցրել։ Եզրափակիչ են դուրս եկել մինչեւ 12-րդ տեղը զբաղեցրած եռացատկորդները։
1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.43 րոպե արդյունքով 22-րդն է։ Այս մրցաձեւում էլ որակավորման փուլը հաղթահարում են լավագույն արդյունքը ցույց տված 12 վազորդները։
Հիշեցնենք, Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.