Մոուրինյոն 60 հատ պիցա է գնել «Ռոմայի» ֆուտբոլիստների համար

20:03   15 օգոստոսի, 2022

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Սալերնիտանայի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի կապակցությամբ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ֆուտբոլիստների եւ աշխատակիցների համար գնել է 60 հատ պիցա, որպեսզի նշեն հաջող մեկնարկը։

Անցած մրցաշրջանում Մոուրինյոն «Սալերնիտանայի» նկատմամբ արտագնա խաղում 4:0 հաշվով հաղթանակից հետո նույնպես պիցա էր կերել։ Լուսանկարը տարածվել էր համացանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։