Յուրգեն Կլոպ․ Չեմ հասկանում «Բարսելոնայի» ֆինանսական քաղաքականությունը

19:19   15 օգոստոսի, 2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի Յուրգեն Կլոպին հարցրել են «Բարսելոնայի» ֆինանսական քաղաքականության մասին։

«Ոչ, չեմ հասկանում նրանց ֆինանսական քաղաքականությունը, քանի որ ֆինանսների փորձագետ չեմ, բայց եթե ինձ ասեն, որ գումար չունեմ, ես ընդհանրապես չեմ ծախսի։ Մի քանի տարի առաջ երկու անգամ գողացել իմ բանկային քարտը։

Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում «Բարսելոնայում», որը մի քանի տասնամյակ է հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում։ Հույս ունեմ, որ նրանք հիմա էլ կհաղթահարեն բոլոր դժվարությունները։

Ինձ հայտնի միակ ակումբը, որը վաճառել է ստադիոնի անվան իրավունքը եւ տարբեր այլ իրավունքներ, եղել է Դորտմունդի «Բորուսիան»։ Վատցկեն բոլորին փրկեց սնանկությունից»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky-ը։

2005 թվականին Վատցկեն նշանակվել էր «Բորուսիայի» գլխավոր տնօրեն։ Նա վերակառուցել էր ակումբի ահռելի պարտքը եւ նվազագույնի հասցրել ծախսերը, կրճատել խաղացողների աշխատավարձը։ Մի քանի տարի անց դորտմունդյան ակումբը գրեթե ամբողջովին ազատվեց պարտքերից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։