«Չելսին» ու «Տոտենհեմը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

21:27   14 օգոստոսի, 2022

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 19-րդ րոպեին գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկավ նորեկ, սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին։ Գոլային փոխանցումը կատարեց թիմի նորեկ, իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից 68-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դանիացի կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը։

77-րդ րոպեին «Չելսիի» երկրորդ գոլը խփեց անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը, որին գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

«Տոտենհեմին» պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլը ավելացված 6-րդ րոպեին։

Երկու թիմերն էլ ունեն 4 միավոր։ «Տոտենհեմը» չորրորդն է, «Չելսին»՝ 7-րդը։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Կալիդու Կուլիբալի, 19, Ռիս Ջեյմս, 77-  Պիեր-Էմիլ Հոյբերգ, 68, Հարի Քեյն, 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։