«Քյոլնը» ոչ ոքի խաղաց «ՌԲ Լայպցիգի» հետ, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

19:29   13 օգոստոսի, 2022

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում «Քյոլն» հյուրընկալվեց «ՌԲ Լայպցիգին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Չելսիից» վերադառնալուց հետո առաջին գոլը խփեց «ՌԲ Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացվեց «ՌԲ Լայպցիգի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«Քյոլնի» առաջին գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Դիցը։ Երկրորդ գոլն էլ սեփական դարպասը խփեց «ՌԲ Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։

«Քյոլնը» 4 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է, «ՌԲ Լայպցիգը» 2 միավորով 11-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Քյոլն»՝ 2:2 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 36, Կրիստոֆեր Նկունկու, 56  - Ֆլորիան Դից, 40,  Յոշկո Գվարդիոլ, 72, ինքնագոլ

Հեռացում՝ Դոմինիկ Սոբոսլաի («ՌԲ Լայպցիգ»), 45+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։