Պատանեկան ԵԱ․ Տիգրան Հովսեփյանի կամային հաղթանակը

18:18   13 օգոստոսի, 2022

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը  կամային հաղթանակի հասավ ռումինացի Անդրեյ Ջեհբանի նկատմամբ։ Առաջին ռաունդում  5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում  ռումինացին ակտիվացավ ու առավելության հասավ 4։1 հաշվով։ Վճռորոշ ռաունդում Տիգրանը, դրսևորելով կամային բարձր որակներ, պարտության մատնեց մրցակցին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան 46 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։