Սիմոնե Ինձագի․ Սպասվում է ծանր եւ տարօրինակ մրցաշրջան

18:29   12 օգոստոսի, 2022

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է իր ղեկավարած թիմի հնարավորությունները Իտալիայի մեկնարկող առաջնությունում։

«Վերլուծել ենք անցած մրցաշրջանում մեր մրցելույթներն ու արդյունքները։ Մենք միասնական էինք եւ ծանր աշխատանք էինք կատարում, որպեսզի տիտղոսներ նվաճեինք։

Հիմա պետք է առաջ նայել։ Մեզ սպասվում է ծանր եւ տարօրինակ մրցաշրջան նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության պատճառով։

Վաղը սկսում ենք նոր մրցաշրջանը եւ կենտրոնացած կլինենք «Լեչեի» դեմ հանդիպման վրա»,- Ինձագիի խոսքը մեջբերում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի անցած առաջնությունում «Ինտերը» 2 միավոր էր հետ մնացել չեմպիոնի տիտղոսը նվաճած «Միլանից»։

Իտալիայի մեկնարկային տուրի «Լեչե» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։