ՈւԵՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի թեկնածուները

16:53   12 օգոստոսի, 2022

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2021-2022 թվականների մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչման հավակնորդների եռյակը։

Մրցանակին հավակնում են Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Անգլիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հաջորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» ավստրիացի գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները (75 միավոր), իսպանական «Վիլյառեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին (74 միավոր) եւ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն (51 միավոր

Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։