Մանուել Պետրոսյան․ Շախմատային աշխարհը տեսավ եւ զգաց մեր թիմի ոգին

16:06   12 օգոստոսի, 2022

Բոլորին կարողացանք ապացուցել, որ մենք ուժեղ ենք եւ ցույց տվեցինք Հայաստանի հավաքականի ոգին՝ պատվով ներկայացնելով մեր երկիրը։

Այսպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամ Մանուել Պետրոսյանը, որն առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում մրցաշարի։

 

«Օլիմպիադայից առաջ մենք Հնդկաստան էինք մեկնել այլ տրամադրությամբ, որ պետք է պատվով ներկայացնենք մեր երկիրը։ Մեր առջեւ դրված խնդիր չունեինք ՝ հաղթել կամ մրցանակային տեղ զբաղեցնել։ Առաջին անգամ էինք մասնակցում առանց Լեւոն Արոնյանի եւ մեր խնդիրն էր հաջող հանդես գալ, փորձել հաղթել յուրաքանչյուր տուրում, ուղղակի պատվով ներկայացնել երկիրը։

Կարծում եմ՝ շախմատային աշխարհը տեսավ եւ զգաց մեր թիմի ոգին, որ մենք կանք, ուժեղ ենք եւ դեռ պետք է ուժեղանանք։ Բոլորին կարողացանք ապացուցել, որ ուժեղ ենք։ Բոլորը տեսան, հարգեցին, գնահատեցին մեզ»,- ասաց Մանուել Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիադային մասնակցում էին Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։