Ռահիմ Ստերլինգ․ Ես այլեւս չէի կարող ժամանակ կորցնել

10:54   12 օգոստոսի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխված Անգլիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը պատմել է, թե ինչու է որոշել փոխել թիմը։

«Զգում էի, որ տարբեր հանգամանքների պատճառով իմ խաղաժամանակը «Մանչեսթեր Սիթիում» սահմանափակ է։ Ես այլեւս չէի կարող ժամանակ կորցնել։ Ինձ նոր մարտահրավեր էր պետք։

Ես մեկնարկային կազմի խաղացող եմ եղել 17 տարեկանից։ Երբ հասնում ես կարիերայիդ գագաթնակետին, չես կարող մշտական տեղ չունենալ մեկնարկում։ Ես միշտ ձգտում եմ պայքարել եւ փոխել պայմանները, բայց «Մանչեսթեր Սիթիում» դա անել չհաջողվեց։ Լոնդոն տեղափոխվելուց հետո ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում ֆուտբոլից եւ կյանքից»,- Ստերլինգի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ստերլինգի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։