Տորոնտո․ Աշխարհի առաջին ռակետը դուրս մնաց պայքարից

10:10   12 օգոստոսի, 2022

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը չկարողացավ դուրս գալ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ եւ պարտություն կրեց 4:6, 6:3, 5:7 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 1 րոպե։

Բեատրիս Հադադ-Մայայի հաջորդ մրցակիցը կլինի Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչը, որը պայքարից դուրս է թողել իսպանացի Գարբինիե Մուգուրուսային՝ 6:1, 6:3։

Տորոնտոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։