Կրիստոֆ Գալտիե․ Մեսին օրինակ է ծառայում բոլորի համար

18:10   11 օգոստոսի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն հիացմունքով է խոսել փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Մեսիի հաջողություններն ու նվաճումները նշանակում են, որ նա անհավանական պրոֆեսիոնալ է։ Լեոն ամեն օր դա ապացուցում է։ Հուլիսի 4-ից նա լիարժեք անցկացրել է բոլոր մարզումները։  Լիարժեք ներգրավված է մարզումներում եւ ժպտում է։ Մեսին օրինակ է ծառայում բոլորի համար։ Նա նվաճել է բոլոր տիտղոսները, աշխարհի առաջնությունից բացի։ Այսքանից հետո Լեոն դեռ չի հագեցել, թեեւ արդեն վաղուց կայացել է»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Onze Mondial-ը։

Նոր մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում (Ֆրանսիայի Սուպերգավաթ, առաջնության առաջին տուր) Մեսին խփել է երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։