Կառլո Անչելոտի․ Ունենք հաղթանակի հասնելու բոլոր հնարավորությունները

00:57   10 օգոստոսի, 2022

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Եվրոպայիի Սուպերգավաթի հանդիպումից առաջ խոսել է սպասելիքների մասին Եվրոպայի լիգայի հաղթող «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ դիմակայությունից։

«Ունենք հաղթանակի հասնելու բոլոր հնարավորությունները։ Լավ ենք անցկացրել նախապատրաստական փուլը եւ վստահ ենք մեր ուժերին։ Հաղթանակը Չեմպիոնների լիգայում մեծ հույսեր է պարգեւել «Ռեալին», եւ մենք ցանկանում ենք զարգացնել այդ հաջողությունը։ Մենք կպայքարենք, բայց հաղթանակը հեշտ չի տրվի։

Փոխարինել Բենզեմային հնարավոր չէ։ Աշխարհում չկա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել նրան։ Բայց մենք ունենք այլ տարբերակներ։ Մենք մտադիր ենք ապացուցել, որ պատահաբար չենք հայտնվել այստեղ»,- նախախաղային ասուլիսում նշել է Կառլո Անչելոտին, փոխանցում է Marca-ն։

«Ռեալ» - «Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։