Օլիմպիադա․ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ալեքսեյ Շիրովին

12:29   9 օգոստոսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում  Հայաստանի հավաքականը մրցում է Իսպանիայի թիմի հետ եւ երեք պարտիայի ավարտից հետո հաղթում է 2:1 հաշվով։

Առաջին համար Գաբարիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։

Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։

Շարունակվում է Հրանտ Մելքումյանի պարտիան Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։ 

Նախորդ 4 տուրերում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

Հայաստանն ու Ուզբեկստանը 17-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Ուզբեկստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ։

Իսպանիայի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Ուելսին (4:0), Բելգիային (3,5:0,5), Բրազիլիային (3:1), Հնդկաստանի երրորդ (2,5:1,5) թիմին, Եգիպտոսին (3,5:0,5), Դանիային (3:1), Չեխիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Կուբայի հետ (2:2), պարտվել Հնդկաստանի երկրորդ թիմին (1,5:2,5) եւ Ղազախստանին (1,5:2,5) եւ 15 միավորով բաժանում է 6-11-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի թիմը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ բաժանում են 11-21-րդ տեղերը։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։