ՉԼ․ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը (տեսանյութ)

22:02   8 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0:5 հաշվով։

«Վաղը դժվար խաղ է, ունենք կորուստներ: Երկու խաղացող ջերմություն ունի, երկուսը վնասվածք է ստացել: Մրցակիցը ուժեղ է, բայց 0:5-ը ցավոտ հաշիվ է։ Ներողություն եմ խնդրում այդ հաշվի համար:

Բայց վաղը գործ ունենք խաղադաշտում: Սպորտում ամոթ չէ պարտվելը։ Ամոթ կլինի, երբ չպայքարենք խաղադաշտում։ Մեր տղաները մինչեւ վերջին րոպեն պայքարել են»,- նշել է Եղիշե Մելիքյանը։

«Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։