Ալեքսիս Սանչեսն «Ինտերից» կտեղափոխվի «Մարսել»

21:14   8 օգոստոսի, 2022

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» խզել են պայմանագիրը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Նա երկու տարվա պայմանագիր կկնքի «Մարսելի» հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը Սաչեսին առաջարկել է 5 միլիոն եվրո փոխհատուցում համագործակցությունը ժամանակից շուտ դադարեցնելու համար։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։