Հայաստան - Ադրբեջան․ Հովհաննիսյանը հաղթեց Աբասովին

17:02   8 օգոստոսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ։

Առաջինն ավարտվեց չորրորդ համարների պարտիան։ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով 51-րդ քայլին պարտության մատնեց Նիջաթ Աբասովին։

Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով խաղում է Շահրիյար Մամեդյարովի հետ եւ ունի որոշակի առավելություն։ Հրանտ Մելքումյան - Գադիր Գուսեյնով, Մանուել Պետրոսյանը - Վասիֆ Դուրարբայլիի հավասար դիրքեր են։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

9 տուրից հետո առաջատարը Ուզբեկստանն է՝ 16 միավոր։ Հայաստանի հավաքականը եւ Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր եւ կիսում են երկրորդ-երրորդ տեղերը։

Նիդեռլանդների, Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Սերբիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 14-ական միավոր։

Ադրբեջանը նախորդ տուրերում հաղթել է Ալժիրին (4:0), Ֆիլիպիններին (3:1), Արգենտինային (3:1), Սլովակիային (3:1), Իսրայելին (3:1), Ղազախստանին (2,5:1,5),  ոչ ոքի խաղացել Թուրքիայի (2:2) եւ Հնդկաստանի երկրորդ թիմի (2:2) հետ, պարտվել Կուբային (1,5:2,5)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.