Տեն Հագը 2014-ից հետո Պրեմիեր լիգայի նորամուտի խաղում պարտված «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչն է

09:56   8 օգոստոսի, 2022

Հոլանդացի Էրիկ տեն Հագը 2014 թվականից հետո դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչը, որը պարտվեց Պրեմիեր լիգայի նորամուտի խաղում, հաղորդում է OptaJoe-ն։

2014-ին նորամուտի խաղում պարտվել էր հոլանդացի Լուի վան Գալը՝ Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Սուոնսիից»։ Այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավել էր չորրորդ տեղը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցել է «Բրայթոնի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 13-ին կհյուրընկալվի «Բրենթֆորդին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։