Գվարդիոլա․ Հոլանդը տաղանդավոր է եւ մտադիր է դառնալ հաջորդ Անրին կամ Ռոնալդուն

09:04   8 օգոստոսի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է հաղթական մեկնարկը Պրեմիեր լիգայում։ Առաջին տուրում մանչեսթերյան թիմը Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։

«Գերազանց հանդես եկանք։ Այն, ինչ չհաջողվեց անել «Լիվերպուլի» հետ Սուպերգավաթի խաղում, արեցինք այս անգամ։ Էրլինգ Հոլանդի վերաբերյալ ոչ մի կասկած չունեի։ Նա ամբողջ կյանքում գոլ է խփել, հիմա էլ մեր թիմին նոր որակ է հաղորդում։ Մենք կձգտենք նրան տալ ավելի շատ գոլ խփելու հնարավորություն։ Նա տաղանդավոր է եւ մտադիր է դառնալ հաջորդ Անրին կամ Ռոնալդուն։ Բայց դրա համար ժամանակ է պետք, առջեւում երկար տարիների կարիերա է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 13-ին կընդունի «Բորնմութին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։