21:25 7 օգոստոսի, 2022Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը նորամուտը Պրեմիեր լիգայում նշեց դուբլով։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մեկնարկային տուրում հյուրընկալվեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Առաջին խաղակեսում Էրլինգ Հոլանդն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը, երկրորդ խաղակեսում էլ խփեց երկրորդ գոլը բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո։
Երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 13-ին կընդունի «Բորնմութին»։
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 36, 11մ, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.