ATP-250․ Եզրափակիչում Մեդվեդեւը հաղթեց Նորիին

10:05   7 օգոստոսի, 2022

Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարն ավարտվել է աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հաղթանակով։ Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը մրցել է բրիտանացի Քեմերոն Նորիի հետ եւ առավելության է հասել 7:5, 6:0 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 21 րոպե։

2021թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն դառնալուց հետո Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց առաջին տիտղոսը։

Լոս Կաբոսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 822 հազար դոլար էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։