00:55 7 օգոստոսի, 2022Ֆրանսիայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց չեմպիոն ՊՍԺ-ն։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիե գլխավորած թիմն առաջին տուրում հյուրընկալվեց «Կլերմոնին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։ Մեկ գոլով եւ երեք գոլային փոխանցումով աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Գոլերի հեղինակ դարձան նաեւ Մարոկկոն ներկայացնող պաշտպան Աշրաֆ Հակիմին եւ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։
Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր
«Կլերմոն» - ՊՍԺ՝ 0:5 (տեսանյութ)
Նեյմար, 9, Աշրաֆ Հակիմի, 26, Մարկինյոս, 38, Լիոնել Մեսի, 80, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.