Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց Իսրայելին եւ ընթացիկ առաջատարն է

18:29   5 օգոստոսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը խաղացին ոչ ոքի։ Հաղթական միավորը վաստակեց չորրորդ համար Սուսաննա Գաբոյանը։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), Անգլիային (3,5:0,5), պարտվել Էստոնիային (1,5:2,5) եւ 12 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը Ուկրաինայի եւ Վրաստանի հետ։ Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավոր։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։