17:54 3 օգոստոսի, 2022Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը օգոստոսի 3-ին մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտվեց Դոմարաջու Գուկեշին, երկրորդ համար Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Սարին Նիհալի հետ։
Երրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը սեւերով պարտության մատնեց Բասկարան Ադհիբանին։ Չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով առավելության հասավ Ռաունակ Սադհվանիի նկատմամբ։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 11 միավորով երկրորդ տեղում է ԱՄՆ-ի թիմը, որը 6-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց իրանցիներին։ Երկրորդ համար Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի։ Կեսական միավոր վաստակեցին նաեւ երրորդ եւ չորրորդ համարներ Ուեսլի Սոն ու Լենիեր Դոմինգեսը։ ԱՄՆ-ի թիմին հաղթանակ բերեց առաջին համար Ֆաբիանո Կարուանան։
Օգոստոսի 4-ին Օլիմպիադայում հանգստյան օր է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.