Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Վաշինգտոնի մրցաշարում

11:06   3 օգոստոսի, 2022

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսել է երկրորդ շրջանից եւ 6:7 (3:7), 7:5, 6:4 հաշվով առավելության է հասել գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի նկատմամբ։ Պայքարը տեւել է 2 ժամ եւ 46 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) - Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։