Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» նախախաղային մարզումը Բելգրադում (ֆոտո, վիդեո)

09:08   3 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Բելգրադում պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանը սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել հանդիպումից առաջ։

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով  22:45-ին։

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։