Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» հնարավոր մրցակիցը փլեյ-օֆֆում

14:33   2 օգոստոսի, 2022

Տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

«Ցրվենա Զվեզդայի» հետ առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։