«Արարատ-Արմենիան» տվել է իր համաձայնությունը «Փյունիկի» հետ հանդիպման հետաձգմանը

21:02   1 օգոստոսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» իր համաձայնությունն է տվել Հայաստանի առաջնության երկրորդ տուրի՝ «Փյունիկի» հետ հանդիպման հետաձգմանը։

«Հարգելի հետևորդներ, հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի առաջխաղացումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում և որպես հետևանք` վերջինիս խնդրանքը` ս.թ. օգոստոսի 7-ին կայանալիք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2րդ տուրի` «Արարատ - Արմենիա» ակումբի հետ կայանալիք հանդիպումը հետաձգելու վերաբերյալ, հայտնում ենք, որ «Արարատ-Արմենիան» տվել է իր համաձայնությունը` ընձեռելով հայկական ակումբին եվրագավաթային հանդիպմանը լավագույնս պատրաստվելու հնարավորություն»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հայտարարությունում։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» օգոստոսի 1-ին մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»։

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։