19:35 31 հուլիսի, 2022Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը (2591), որը վերջինն ավարտեց պայքարը եւ սեւերով հասավ հաղթանակի։
Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Մանուել Պետրոսյանը (2610) պարտիաներն ավարտել էին ոչ ոքի։
Հայաստանը երեքական հաղթանակ տարած 20 թիմերի թվում է։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 9-ին է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.