19:19 29 հուլիսի, 2022Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած շախմատի Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Մադագասկարի թիմին` 4:0։
Չորս պարտիաներում հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։
Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմի առաջատարը Գաբրիել Սարգսյանն (2698) է։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։
Կանանց Հայաստանի հավաքականը առաջին տուրում մրցել էր Բոթսվանայի թիմի հետ եւ առավելության հասել 4:0 հաշվով։
Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ Հայաստանի թիմում խաղացին Էլինա Դանիելյանը (2441), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270)։
Հավաքականում ընդգրկված է նաեւ Լիլիթ Մկրտչյանը (2362), որը երկրորդ համարն է։
Կանանց Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.