Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» մեկնարկային կազմը

20:10   26 հուլիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։

Հայտնի է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը։

«Փյունիկ»․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Դավիդյան, Ժունինյո, Լեաո Լիմա Անդրե Լուիս, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Յուսուֆ Օտուբանջո, Միխայիլ Կովալենկո, Զամբրանո Ռենցո Խոսե, Զորան Գայիչ, Ուրոշ Նենադովիչ։

«Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0:1:

«Փյունիկը» «Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ հաջորդ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Եթե «Փյունիկը» պարտվի «Դյուդելանժին», պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից Լիտվայի «Ժալգիրիսի» եւ շվեդական «Մալմյոյի» դիմակայության պարտվողի հետ։

296024580_1468074980307536_7758539717073159060_n.png (156 KB)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։