«Ինտերը» հաղթել է 8:1 հաշվով, Մխիթարյանը կատարել է գոլային փոխանցում (ֆոտո, վիդեո)

12:18   22 հուլիսի, 2022

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում է անցկացրել իտալական C Սերիան ներկայացնող «Նովարայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության է հասել է 8:1 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի են ընկել նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, իտալացի պաշտպան Ռաուլ Բելանովան, իտալացի պաշտպան Մատիա Զանոտին։ Գրանցվել է նաեւ մեկ ինքնագոլ «Ինտերի» օգտին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։