09:42 18 հուլիսի, 2022Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթահարել է Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի որակավորման փուլը։ Հիմնական մրցաշարի առաջին շրջանում 19-ամյա հայ թենիսիստուհու մրցակիցը կլինի 28-ամյա իտալացի Մարտինա Տրեւիզանը, որն այս մրցաշարում ստացել է առաջին համարը։
Համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 133-րդն է, Մարտինա Տրեւիզանը՝ 26-րդը։
Որակավորման փուլում Էլինա Ավանեսյանը հաղթել է 22-ամյա իտալացի Նուրիա Բրանկաչոյին եւ 26-ամյա բրազիլացի Կարոլինա Ալվեսին։
Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.