Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատը» դուրս մնաց պայքարից

20:59   14 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Արարատն» ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝  2:2։

Արդեն երկրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Արարատի» կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց ալբանացի կիսապաշտպան Սինդրիտ Գուրին։

49-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը 79-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։

Առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 0:2 հաշվով եւ դուրս մնաց պայքարից։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Արարատ» (Հայաստան) - «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 0:2)

Գոռ Մալաքյան, 49, 79 - Խուան Բրավո, 2, ինքնագոլ, Սինդրիտ Գուրի, 45+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։