«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Տորպեդո Քութաիսիին»

10:10   14 հուլիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին։

Երեւանյան թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Տորպեդո Քութաիսիի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինոն։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը «Արարատ-Արմենիան» կանցկացնի հուլիսի 21-ին Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարազադաշտում։

Մրցակիցը կլինի որակավորման առաջին փուլում հանդես եկող վրացական «Դինամո Թբիլիսի» - էստոնական «Պայդե» զույգի հաղթողը։ Առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է «Պայդեն»։ Պատասխան հանդիպումը Էստոնիայում տեղի կունենա հուլիսի 14-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։