Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը

15:41   13 հուլիսի, 2022

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, գյումրեցի գերծանրքաշային (+109) Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական  քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ-մարզուհի ներկայացնել:  

Սպասվում է, որ Հայաստանը գերծանրքաշային կարգում կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը, որը նախկինում հանդես էր գալիս 109 կգ քաշային կարգում։ Սակայն այդ քաշային կարգն այլեւս օլիմպիական չէ։

Հայաստանի հավաքականը հուլիսի 25-ից Աբովյանում  կսկսվի  ուսումնամարզական հավաք՝ սկսելով պատրաստվել տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք  աշխարհի առաջնությանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։