Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է «Անորտոսիս»

21:43   12 հուլիսի, 2022

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է Կիպրոսի «Անորտոսիս Ֆամագուստա»։

29-ամյա կենտրոնական պաշտպանը հուլիսի 4-ին հեռացել էր իսպանական «Կադիսից»։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել էր։

Վարազդատ Հարոյանն անցած ամռանն էր ղազախական «Աստանայից» տեղափոխվել «Կադիս», որի կազմում մասնակցել է 19 հանդիպման (1648 րոպե)։ Նրա պայմանագիրը «Կադիսի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։

«Անորտոսիս Ֆամագուստայում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։