ATP․ Ջոկովիչը նահանջել է 7-րդ տեղ, Ֆեդերերը դուրս է մնացել

11:46   11 հուլիսի, 2022

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների ամենշաբաթյա դասակարգման աղյուսակը։ Չորրորդ անգամ անընդմեջ Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը նվաճած սերբ Նովակ Ջոկովիչը երրորդ տեղից նահանջել է 7-րդ տեղ։

Պատճառն այն է, որ ATP-ն Ուիմբլդոնի մրցաշարը զրկել էր վարկանիշային կարգավիճակից Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների մասնակցությունն արգելելու համար։ ATP-ն թույլատրում է այդ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 22-րդ տեղից նահանջել է 27-րդ տեղ։

Վարկանիշային աղյուսակից դուրս է մնացել աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը։ Շվեյցարացի թենիսիստն արդեն 52 շաբաթ չի մասնակցել մրցաշարերի։

ATP. հուլիսի 11

1 (1). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7775

2 (2). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 6850

3 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6165

4 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5150

5 (6). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5050

6 (7). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4845

7 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4770

8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3700

9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3445

10 (13). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3185



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։