«Լիվերպուլը» 5 հանդիպում կանցկացնի այս ամիս

12:53   7 հուլիսի, 2022

Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» կանցկացնի 5 ընկերական հանդիպում։

Ասիական մրցաշրջագայության ընթացքում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հուլիսի 12-ին Թաիլանդում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», հուլիսի 15-ին Սինգապուրում՝ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ։

Հուլիսի 21-ին Գերմանիայում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «ՌԲ Լայպցիգը», հուլիսի 27-ին Ավստրիայում՝ «ՌԲ Զալցբուրգը»։ Հուլիսի 31-ին «Էնֆիլդում» «Լիվերպուլը» կընդունի ֆրանսիական «Ռասինգ Ստրասբուրգին»։

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ հյուրընկալվելով «Ֆուլհեմին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։