«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է

10:10   7 հուլիսի, 2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը հեռանալու է։ Ակումբի ղեկավարությունն այդ մասին հայտնել է թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հաղորդում է The Sun-ը։

Ռոնալդուն այժմ անհատական մարզումներ է անցկացնում Պորտուգալիայում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս խաղացողները հուլիսի 4-ին վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել են ամենօրյա մարզումները։

Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նրա գործակալն այժմ բանակցում է մի շարք ակումբների հետ, որոնք հանդես են գալու Չեմպիոնների լիգայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։