Արամ Ոսկանյան․ Ամեն ինչ կանենք, որպեսզի 2 խաղի արդյունքում դուրս գանք հաջորդ փուլ

09:44   7 հուլիսի, 2022

Երեւանի «Արարատը» հուլիսի 7-ին կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում՝ Մակեդոնիայում հյուրընկալվելով «Շկենդիային»։ «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Սկոպյեում տեղի ունեցած ասուլիսում նշել է, որ լավ ուսումնասիրել են մրցակցին եւ պատրաստ են երկխաղյա դիմակայությանը։

««Շկենդիայից» կառանձնացնեմ ենթահարձակվող Ֆերհան Հասանիին, եզրային պաշտպան Մևլան Մուրատիին և կենտրոնական հարձակվող Սիդրիտ Գուրիին:

Տեղյակ ենք, որ վերջին 5 տարում 3 անգամ չեմպիոն են դարձել և եվրագավաթներում բավականին լավ հաջողություններ ունեն՝ ընդհուպ հասնելով մինչև փլեյ-օֆֆ, որտեղ հանդիպել են «Տոտենհեմի» և «Միլանի» նման թիմերի, բայց պարտվելով՝ լքել են պայքարը։

«Շկենդիան» Սլովենիայում հավաք է անցկացրել․ դիտել և ուսումնասիրել ենք նրանց հանդիպումները «Մարիբորի» և Զագրեբի «Դինամոյի» հետ։

Ամեն ինչ կանենք, որպեսզի երկու խաղի արդյունքում դուրս գանք հաջորդ փուլ և ըստ դրա՝ կընտրենք մարտավարություն յուրաքանչյուր խաղի համար»,- Արամ Ոսկանյանի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը։

«Շկենդիա» - «Արարատ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։